Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եգիպտական բուրգերը՝ եռագույն

Եգիպտական բուրգերը՝ եռագույն
15.11.2015 | 15:08

Այսօր երեկոյան եգիպտական բուրգերը կլուսավորվեն Ռուսաստանի և Ֆրանսիայի դրոշների գույներով՝ ի նշան Մոսկվայի ու Փարիզի հետ համերաշխության: Կառավարության որոշմամբ՝ Գիզայի Մեծ բուրգերի առաջ 22:30-ին կսկսվի հոկտեմբերի 31-ին Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռի և նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին միջոցառումը: Հազարամյակների քաղաքակրթության խորհրդանիշ բուրգերը կդառնան բոլորին ուղղված ինքնատիպ կոչի արտահայտիչ ի նշան «Ռուսաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հետ համերաշխության՝ ընդդեմ աշխարհը գրոհող սև ահաբեկչության»: Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո իբրև փարիզցիների հետ համերաշխության դրսևորում՝ Ֆրանսիայի դրոշի գույներով են լուսավորվել Տորոնտոյի «Си-Эн Թաուեր» հեռուստաաշտարակը, Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը, Սիդնեյի օպերայի շենքը, Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակը, Էմպայր սթրիթ բիլդինգի վերին հարկերը, բրիտանական «ՈՒեմբլի» մարզադաշտը, Մեխիկոյում Սենատի շենքը, Մոսկվայում Օստանկինոյի հեռուստաաշտարակը:

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ